Թուրքիայի նախագահին եւ վարչապետ Դավութօղլուին իր ցուցաբերած աջակցությամբ հայտնի Սեդաթ Փեքերը Սիրիայում կռվող ջիհադական թուրքմեններին բեռնատարներով օգնություն է ուղարկել։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Սեդաթ Փեքերը սոցկայքերում լուսանկարներ է տեղադրել, որում գրված է․ «Սեդաթ Փեքերի կողմից թուրքմեններին օգնություն»։ Լուսանկարներում նաեւ երեւում է, որ ուղարկվող օգնության մեջ զինվորական հանդերձանք կա։































