Նամյուրում Արդարադատության պալատում պայթյունի ահազանգը, պարզվել է, կեղծ էր: Ոստիկանությունը ծառայողներին եւ աշխատակազմին թույլ է տվել վերադառնալ աշխատավայրեր, տեղեկացրել է Libre Belgique թերթի էլեկտրոնային տարբերակը:
Նրա տվյալների համաձայն, ականազերծողները շենքի հետազոտման ընթացքում պայթուցիկ չեն գտել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պայթյունի սպառնալիքի պատճառով Բելգիայի դաշնային հարավային շրջանի` Վալոնիայի մայրաքաղաք Նամյուրից տարհանել էին աշխատակազմին եւ այցելուներին:





























