Բյուջեի նման նախագծով Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացում սպասել պետք չէ։ Այս մասին  նոյեմբերի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, Ազգային ժողովում ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը։ Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը մշտապես աճում է, սակայն տնտեսությանը դա չի օգնում։ Իսկ 2016թ. նախկինում վերցրած վարկերի տոկոսների վճարումները կգերազանցեն ընթացիկներով ստացվողները։

«Եկող տարի կմեծանա աղքատության եւ գործազրկության ցուցանիշները, կուժեղանա արտագաղթը։ Պետք է հերթական անգամ հույսներս Աստծու վրա դնենք, որ եղանակը նորմալ լինի, իսկ բերքը՝ լավը»,- ասել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։