Կոտայքի մարզի Արզնի գյուղում այսօր՝  նոյեմբերի 20-ին, գայլը 13 ոչխար է հոշոտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Վենիամին Վենիամինովը։

Գյուղապետը նշեց, որ նման դեպք համայնքում առաջին անգամ է գրանցվում։

«Զավունիի եզդիները մեր գյուղի դաշտերով են իրենց ոչխարները տանում սար։ Սարից իջեցնելուց գայլը հետեւել է հոտին եւ Երեւան-Սեւան ճանապարհի հարակից ամառոնոցային տարածքում հարձակվել եւ հոշոտել է մեր գյուղացիներեից մեկի 13 գլուխ ոչխար»,-մանրամասնեց գյուղապետը՝ հավելելով, որ համայնք ներխուժած գայլն այլ վնասներ չի հասցրել։