Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը մեկ անգամ չէ, որ հայտարարել են իշխանափոխության մասին, սակայն չեն հասել դրան։ Այդուհանդերձ հիմա դա հնարավոր է առավել, քան երբեւէ։ «Այդ նպատակին հասնելու համար դեկտեմբերի 1-ին քաղաքացիական անհնազանդության ակցիա է սկսվելու։ Մեր խնդիրն է ոչ միայն ձախողել այսպես կոչված սահմանադրական բարեփոխումները, այլ նաեւ հասնել Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների»,- ասել է պատգամավորը։