Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան ընդհատել է պաշտոնական այցն այն բանից հետո, երբ Չադ, երբ ահաբեկիչները հյուրանոցում պատանդներ են վերցրել: Այս մասին հայտնել են պետության ղեկավարի աշխատակազմից:
Երկրի իշխանություններին հիմա օգնում է Մալիում ՄԱԿ-ի առաքելությունը: Դեպքի վայրում բուժկետ է կազմակերպվել, որտեղ օգնություն են ցուցաբերում վիրավորներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ գրոհայինները 170 մարդու են պատանդ վերցրել Բամոկոյի Radisson Hotel հյուրանոցում: Հաղորդվում է, որ երկու կնոջ ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են Ղուարանից մեջբերումներ անել: Պատանդների շարքում կան ամերիկացիներ, ֆրանսիացիներ ու չինացիներ: Գրոհայինները հյուրանոց են եկել դիվանագիտական համարանիշ ունեցող մեքենայով:





























