Մոսկվայի հիվանդանոցներից մեկի բժիշկները շտապ վիրահատել են արդարադատության գեներալ մայոր Վլադիմիր Մարկինին: Նախնական տեղեկություններով, Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ ոտքի լուրջ կոտրվածք է ստացել հոկեյի խաղի ժամանակ, որին մասնակցել է այսօր առավոտյան, հաղորդում է LifeNews-ը:

Աղբյուրների համաձայն, Մարկինը հոկեյ խաղում էր ագրեսիվ ձեւով եւ վնասվածքն ստացել է հակառակորդի հետ կոշտ բախման հետեւանքով: