Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչների կողմից գրավված Radisson Blu հյուրանոցի գրոհի արդյունքում ազատ են արձակվել շուրջ 80 պատանդներ: Ինչպես հաղորդում է radio france-ը, նրանցից 20 Հնդկաստանի քաղաքացիներ են: Ռադիոն հստակեցնում է, որ ահաբեկիչների թիվը 4-ն է:
Նշվում է, որ Ֆրանսիան 50 ժանդարմների է ուղարկել Մալի՝ տեղի անվտանգության ուժերին օգնության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի հատուկ ջոկատը գրավել է հյուրանոցի մի քանի հարկեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ գրոհայինները 170 մարդու են պատանդ վերցրել Բամոկոյի Radisson Hotel հյուրանոցում: Հաղորդվում է, որ երկու կնոջ ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են Ղուարանից մեջբերումներ անել: Պատանդների շարքում կան ամերիկացիներ, ֆրանսիացիներ ու չինացիներ: Գրոհայինները հյուրանոց են եկել դիվանագիտական համարանիշ ունեցող մեքենայով:





























