Հայաստանի 2016 թվականի պետբյուջեի նախագիծը երկրի առաջ դրված ոչ բոլոր հարցերն է լուծում: Այդ մասին նոյեմբերի 20-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Միաժամանակ, նրա խոստովանությամբ, բյուջեն լուծում է այն հիմնական հարցերը, որոնց մասին կուսակցությունը խոսում էր տարիներ շարունակ: Տնտեսությանն աջակցելու միջոցներ են առաջարկվել, մասնավորապես` արտահանման վարկավորում եւ սուբսիդավորում, ընտանեկան բիզնեսի զարգացում, հարկային արտոնություններ: Սակայն այն մասին, թե ԲՀԿ-ն ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծի վերաբերյալ, Բաբայանը չի ասել:
Նշենք, որ 5 ընդդիմադիր խմբակցություններից 4-ը` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ «Օրինաց երկիրը» ասել են, որ հավանություն չեն տա պետբյուջեի նախագծին:





























