Air France ավիաընկերությունը որոշել է չեղյալ հայտարարել նայեմբերի 20-ի բոլոր չվերթները դեպի Մալի, որտեղ գրոհայինները գրավել են Radisson Blu հյուրանոցը եւ պատանդներ վերցրել, հաղորդում է AirLive.net-ը:
Չեղյալ են հայտարարվել դեպի Մալի AF3852 եւ հետադարձ դեպի Ֆրանսիա AF3873 չվերթները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ գրոհայինները 170 մարդու են պատանդ վերցրել Բամոկոյի Radisson Hotel հյուրանոցում: Հաղորդվում է, որ երկու կնոջ ազատ են արձակել, քանի որ նրանք կարողացել են Ղուարանից մեջբերումներ անել: Պատանդների շարքում կան ամերիկացիներ, ֆրանսիացիներ ու չինացիներ: Գրոհայինները հյուրանոց են եկել դիվանագիտական համարանիշ ունեցող մեքենայով:
Ավելի ուշ հատուկջոկատայինների գրոհի արդյունքում ազատ են արձակվել շուրջ 80 պատանդներ:





























