Կապանի բժշկական կենտրոնից ռումբի մասին ահազանգը ստանալուն պես տարհանել են բոլոր հիվանդներին եւ բուժանձնակազմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանը:
«Ահազանգը ստացել են ոստիկանները, որոնք այս պահին աշխատում են հիվանդանոցում, ստուգում են բոլոր մասնաշենքերը: Որեւէ կասկածելի իր չի հայտնաբերվել դեռեւս»,- ասաց Սմբատ Օրբելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժանմունքում նոյեմբերի 20-ին ժամը 15:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ կա տեղադրված:
Նշենք, որ դեռեւս հայտնի չէ՝ ահազանգը կեղծ է, թե ոչ:





























