Մալիի մայրաքաղաք Բամոկոյում ահաբեկիչների կողմից գրավված Radisson Blu հյուրանոցի գրոհի արդյունքում 100 պատանդ է ազատ արձակվել, հաղորդում է France Info-ն:
Վերջին տվյալներով, մահացել է 9 մարդ: Վիրավորվել է ոստիկանության երկու աշխատակից եւ 17 պատանդ:
Ռադիոն հստակեցնում է, որ ահաբեկիչների թիվը 4-ն է:
Նշվում է, որ Ֆրանսիան 50 ժանդարմների է ուղարկել Մալի՝ տեղի անվտանգության ուժերին օգնության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի հատուկ ջոկատը գրավել է հյուրանոցի մի քանի հարկեր:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները «Ալլահ աքբար» բացականչյություններով նոյեմբերի 20-ի առավոտյան գրավել են Radisson Blu հյուրանոցի շենքը՝ պատանդ վերցնելով 170 մարդու:





























