Մալիի Radisson Blu հյուրանոցում երեք ահաբեկիչ պատանդների հետ փակվել են 7-րդ հարկում, հայտնում է France Info-ն։
Նշենք, որ ավելի վաղ ազատ էին արձակվել 100 պատանդ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ։ Վիրավորվել է ոստիկանության 2 աշխատակից եւ 17 գերի։
Հաղորդվում է, որ 50 ֆրանսիացի ժանդարմ ուղեւորվել են Մալի՝ տեղի անվտանգության ուժերին օգնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալիի հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրել է հյուրանոցի մի քանի հարկը։





























