Հայաստանի ԱԳՆ-ն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցչի մեկնաբանությունները որակել է որպես «մտքի գոհարներ»։
«Մտքի հերթական գոհարներն են։ Հավանաբար նորից ինքն իր հետ բանակցություններ է վարել եւ համաձայնել իր ասածների հետ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am –ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը։
«Եկել է ժամանակը վերադարձնել ադրբեջանական հողերը։ Բոլոր բանակցությունների իմաստը դրանում է կայանում։ Մադրիդյան սկզբունքներն ասում են, որ առաջին փուլում պետք է ականազերծվեն եւ հետ վերադարձվեն 5 շրջանները, իսկ փախստականները պետք է վերադառնան իրենց տները։ Երկրորդ փուլում պետք է սահմանվի Լաչինի միջանցքի ձեւաչափը, վերադարձվի Լաչինն եւ Քյալբաջարը»,- ասել էր Մամեդովը։





























