«Օտկրիտիե հոլդինգի» կառավարման նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեգյանն ընգրկվել է Ռուսաստանի ամենաբարձր վճարվող ղեկավարների վականիշում, որը կազմել է Forbes–ը:
Ռուբեն Աղանբեգյանը խորհրդային նշանավոր տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Ագանբեգյանի որդին է:
Ըստ Forbes–ի գնահատականի, Ռուբեն Ագանբեգյանի վարձատրությունը 2014 թ. կազմել է 11 մլն դոլար, ինչի շնորհիվ նա կարողացել է առաջին անգամ ընգրկվել ռուսական ընկերությունների 25 «ամենաթանկ» ղեկավարների վարկանիշում՝ զբաղեցնելով այնտեղ ութերորդ տեղը:
Ռուբեն Աղանբեգյանը խոշոր ընկերություններում աշխատելու բազմամյա փորձ ունի, աշխատել է PricewaterhouseCoopers, Clifford Chance, Credit Suisse Financial Products (Մոսկվա ) ընկերություններում:
Բացի դրանից եղել է Ռուսաստանում Credit Suisse First Boston –ի համաղեկավարը, նախագծային ֆինանսավորման հարցերով կառավարող տնօրենը, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ներդրումային -բանկային վարչության ղեկավարը, «Ռենեսանս կապիտալ» ՆԸ ռուսական բաժնի ղեկավարը: Բացի դրանից Աղանբեգյանը 2010-2012թթ. եղել է Մոսկովյան բորսայի նախագահը:
2012-2014թթ. Աղանբեգյանը զբաղեցրել է «Օտկրիտիե» ֆինանսական ընկերության կառավարման նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնը: 2014 թ. սկսած՝ նա «Օտկրիտիե հոլդինգ» ԲԲԸ կառավարման նախագահն է ու գլխավոր տնօրենը:
Forbes-ի գնահատականով, ռուսական ընկերությունների 25 ամենաբարձր վճարվող ղեկավարներին 2014 թ. վճարվել է ընդհանուր առմամբ 242 մլն դոլար, ինչը 17 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ (291 մլն դոլար): Ընդ որում միայն յոթ ընկերություններում է ավելացել գլխավոր մենեջերների գումարային վարձատրությունը:





























