Կապանի բժշկական կենտրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:

Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: