«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 12-րդ օրը հացադուլը շարունակող դատապարտյալն այսօր դադարեցրել է հացադուլը:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ՔԿՀ-ներում հացադուլավորներ չկան:

Դատապարտյալը բողոքում էր պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 6 դատապարտյալ, Վոլոդյա Ավետիսյանն նոյեմբերի 9-ին դադարեցրել է 10 օր առաջ սկսած հացադուլը:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո 6 դատապարտյալ հացադուլը դադարեցրել էր: