Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ, որոնք իրենց բերքը մեկ ամիս առաջ 100 դրամով մթերել են գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող` Մասիսի «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատում, դեռ չեն ստացել իրենց գումարի կեսը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխչյան գյուղի խաղողագործներից մեկը՝ նշելով, որ գյուղացիներին խոստացել են գումարի մյուս մասը տալ մինչեւ Նոր Տարի:
«Խաղողի բերքով բեռնած մեքենաներով այնքան կանգնեցինք գործարանի դիմաց, մինչեւ որ մեր հերթը հասավ ու խաղողի բերքի որակն ընկավ ու հազիվ 100 դրամով կարողացանք մթերել բերքը: Հիմա սպասում ենք ու հուսով եք, որ չեն խաբի ու կտանք մեր գումարի մի մասը»,-ասաց խաղողագործը՝ նշելով, որ դեռ մի քանի տոննա խաղողի բերք էլ ունի, որ դեռ չի մթերել եւ հույսը կորցրել է, որ մթերի:
Նշենք, որ վերջին շրջանում Արարատի մարզում գյուղացիները խաղողով լցված բեռնատարներով պարբերաբար փակում էին մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ է հանդիպել վարչապետը, խոստացել լուծում տալ խնդրին: Գյուղացիները այս պահին դեռ չեն լուծել իրենց խաղող բերքի ամբողջ ծավալի մթերման խնդիրը:




























