Ահաբեկչական խմբավորումը, որը ծրագրում էր մի քանի ռումբ պայթեցնել նոյեմբերի 17-ին Հաննովերում կայանալիք Գերմանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլի խաղի ժամանակ, կազմվել է եղել 5 հոգուց՝ Գերմանիայի քաղաքացու գլխավորությամբ: Այս մասին գրում է Hannoversche Allgemeine Zeitung-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթուղթը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ահաբեկիչները ծրագրում էին 3 ռումբ պայթեցնել մարզադաշտում, ինչպես նաեւ Հաննովերի կենտրոնական կայարանում եւ ավտոբուսի կայանատեղիներից մեկում:
Նոյեմբերի 17-ին Գերմանիա-Նիդեռլանդներ խաղը 2 ժամ առաջ չեղյալ էր հայտարարվել՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Խաղին նախատեսվում էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ այլ պաշտոնյաների ներկայությունը:





























