Մալիում ԱՄՆ դեսպան Փոլ Ֆոլմսբին եղել է մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչների գրաված հյուրանոցում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարությանը: Գերատեսչությունում տեղեկացրել են, որ դիվանագիտական առաքելության ղեկավարը չի տուժել:

Ըստ Gazeta-ի, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայում տեղեկություններ չունի ահաբեկչության հետեւանքով ամերիկյան քաղաքացիների զոհվելու մասին:

Սպանվածների շրջանում ֆրանսիացիների բացակայության մասին հայտարարել է նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի առավոտյան Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Շուրջ 170 մարդ պատանդառվել է: Լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակման հետեւանքով 22-27 մարդ է զոհվել: