Բելգիայի մայրաքաղաքում մետրոն փակվել է այն բանից հետո , երբ իշխանությունները որոշում են կայացրել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչեւ առավելագույն բարձրացնելու մասին , հայտնում է Gazeta-ն, վկայակոչելով Reuters-ը:
Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում զգույշ լինել մարդաշատ վայրերում՝ հարձակման «լուրջ ու անխուսափելի» սպառնալիքի պատճառով:
Բայց իշխանությունները չեն որոշակիացրել , թե ինչի կապակցությամբ են որոշել բարձրացնել սպառնալիքի մակարդակը:
Ավելի վաղ հայտնել էին , որ Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել: Սա նշանակում է , որ քաղաքի տարածքում ահաբեկչության սպառնալիքը «առավելագույն լուրջ է»: Հնարավոր է , որ այս որոշումը պայմանավորված է Փարիզի ահաբեկչությունների հետաքննությունով ու դրա հետ առնչություն ունեցող մարդկանց որոնումով:





























