«Բոինգ 777» տրանսպորտային օդանավը, որը Շանհայից ուղեւորվում էր Մեմֆիս՝ ԱՄՆ Թենեսի նահանգ, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, հայտնել է «Կիոդո» գործակալությունը

Թռիչքի ժամանակ Fedex ընկերությանը պատկանող օդանավում սկսել է աշխատել հրշեջ ազդանշանային սարքը, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել արտակարգ վայրէջքի կատարել: Օդանավի բեռնաթափումից հետո կոնտեյներներից մեկում հայտնաբերվել է հրդեհ: Այն հանգցրել է օդանավակայանի հրշեջ ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդանավում անձնակազմի չորս անդամ կար, որոնցից ոչ մեկը չի տուժել:

Տոկիոյի հրշեջ ծառայությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառները: