Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպն ասել է, որ աշխարհը դեռ մինչեւ վերջ չի հասկանում, թե ինչ հանճարեղ են սոցցանցերում իր գրառումները եւ իր թվիթերը համեմատել է Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունների հետ, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Hill-ին:
«Ինչ-որ մեկն ասել է, որ ես 140 խորհրդանիշի Էռնեստ Հեմինգուեյն եմ»,- Հարավային Կալիֆորնիայում նախընտրական արշավի շրջանակում ասել է Թրամպը:
Նրա խոսքով, ինքը չափազանց մեծ բարեհոգություն է դրսեւորում, երբ սոցցանցերում խստորեն քննադատում է իր քաղաքական հակառակորդներին:
Տպագրական մեքենայի ձայնը նմանակելով, Թրամպը պատասխանել է, որ երբ ինչ-որ մեկն իր մասին վատ բան է ասում, ինքը հետեւյալն է անում. «Թխկ, թխկ, թխկ. ես որեւէ շատ վատ բան եմ ասում նրանց մասին»:
Միլիարդատիրոջ կարծիքով, ինքը հասկանում է սոցիալական մեդիան, «գուցե ավելի լավ, քան ուրիշ որեւէ մեկը»:





























