Դեկտեմբերի 1-ին դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը Չեռնագորիան ՆԱՏՕ-ին միանալու հրավեր կստանա, տեղեկացնում է  Die Welt-ը` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:  

Նշվում է, որ Ռուսաստանն իր հերթին մի քանի նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին եւ զգուշացրել, որ Չեռնագորիայի` դաշինքի անդամ դառնալը  Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների վատացման կհանգեցնի, գրում է  Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չեռնագորյան Պոդգորիցայում ընդդիմության հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են Միլո Ջուկանովիչի կառավարության հրաժարականը, անցումային կառավարության ձեւավորում եւ հանդես են եկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դեմ: