ԱՄՆ-ում նոր սարք է հայտնվել, որը հնարավորություն է տալիս 100 մետր հեռավորությունից նկատել մահապարտի գոտին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Defense One-ին:
Տեղեկացնում են, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այն 2012-ին փորձարկել է Աֆղանստանում: Սարքի մշակմանը մասնակցել են Ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի միացյալ գործակալության աշխատակիցները:
Սարքը կազմված է ինֆրակարմիր տվիչներից, որոնք կարող են որսալ տարբեր ընդգրկման ալիքները:
Փարիզի ահաբեկչություններից հետո մտադիր են համալիրն օգտագործել խոշոր քաղաքներում, չնայած ի սկզբանե այն ստեղծվել էր ռազմաբազաների պաշտպանության համար:





























