Իրավապահ համակարգում քննվում է մի ուշագրավ գործ, որը տեղի է ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  երկու ընկեր Վանաձորի «Դեղձանիկ» գիշերային ակումբում զվարճացել են մերկապարուհիների հետ, որի ընթացքում մեկը  մյուսին հեռախոսով նկարել է, ապա տեղադրել համացանցում: Այնուհետեւ մեկ  ուրիշ տղամարդու միջոցով փորձել է գումար շորթել` ասելով, թե  կարող են  տեսանյութը համացանցից հանել  որոշակի գումարի դիմաց:

Պահանջած գումարը չստանալով`  դիմել են  շանտաժի: Սպառնացել են, թե այդ տեսանյութը կփոխանցեն կնոջը:

Անելանելի վիճակում հայտնված տղամարդը ստիպված դիմել է իրավապահներին: Ոստիկանությունից չհերքեցին, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն  նշեցին, որ  կատարվում է հետաքննություն, եւ այս պահին չեն կարող դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել: