Աֆղանստանի հարավում՝ Զաբուլ նահանգում, զինված անձինք առնվազն  20 մարդու են առեւանգել, հայտնում է Khaama գործակալությունը:

Ինչպես հայտարարել է նահանգի ոստիկանապետ Ղուլամա Ջայլանի Ֆախարին, մարդկանց առեւանգել են այսօր առավոտյան: Նրա խոսքով՝ առեւանգվածների մեծ մասը հազարացիներ են, նրանց տարել են անհայտ ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: