Բելգիան տեղեկություններ ունի երկրում ահաբեկչության սպառնալիքի մասին: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Soir-ը:

Այդ պատճառով Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է սահմանվել:.

«Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», — հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի իշխանությունները Բրյուսելում բարձրացրել են ահաբեկչական վտանգի սպառնալիքի մակարդակը: Դա նշանակում է, որ ահաբեկչության վտանգը  «առավելագույնս լուրջ» է: Այս կապակցությամբ քաղաքում փակվել է մետրոն: