Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Մոլենբեկ շրջանում խուզարկության ժամանակ հայտնաբերել են քիմիկատներ եւ պայթուցիկ սարքեր, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Soir-ը:

Միաժամանակ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիան տեղեկություններ ունի երկրում ահաբեկչության սպառնալիքի մասին: «Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», — հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: