Լոռու մարզի Աքորի գյուղում նոյեմբերի 20-ին իր սեփական տան նկուղում կախված հայտնաբերված 77-ամյա Արամայիս Թամազյանը հոգեկան շեղումներ ուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աքորիի գյուղապետ Հրահատ Սիմոնյանը:
Գյուղապետի խոսքով՝ տարեց մարդն ապրում էր որդու ընտանիքի հետ: Ընտանիքի անդամները նրա մոտ վերջին շրջանում հոգեկան շեղումներ էին նկատել:
Նրան գտել են երկաթբետոնե ամրալարից կախված վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տարեց տղամարդը ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են:





























