Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը կարողացել է խուսափել գործնականում անխուսափելի դեֆոլտից, փոխանցում է  ՈՒՆԻԱՆ-ը:

Նա նշել է, որ իշխանությունները կարողացել են կայունացնել ֆինանսական համակարգը, մարել արտաքին պարտքի մի մասը, վերականգնել եւ համալրել ոսկու եւ արժույթի պաշարները:

Պորոշենկոն նաեւ նշել է, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն վերջին 6 եռամսյակների ընթացքում  առաջին անգամ նվազագույն աճ է գրանցել:

Սակայն նախագահը նաեւ նշել է, որ բարեփոխումները դեռեւս չեն հանգեցրել քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: