Գերմանիայի հարավում բնակելի տանը որոտացած պայթյունից զոհվել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Welt-ը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել նախօրեին Կառլսռուհե քաղաքում՝ 8-հարկանի շինության 2-րդ հարկում:
Տան մյուս բնակիչները չեն տուժել: Ոստիկանությանը դեռեւս մանրամասներ հայտնի չեն: Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե արդյոք զոհերը մեկ ընտանիքից են եղել:





























