ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Ռյազանովը հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Էլդար Ալեքսանդրովիչի վիճակը վատացել է: Նա թուլություն է զգում: Անալիզների պատասխանները նույնպես լավ չեն: Մենք որոշել ենք հիվանդանոց տեղափոխել նրան մասնագիտական բուժօգնություն ստանալու համար»,- ասել են հարազատները:

Նշենք, որ ռեժիսորը օգոստոսին նույնպես հոսպիտալացվել էր: