Երեւանում առաջիկա մեկ շաբաթում եղանակն արեւոտ կլինի: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայրաքաղաքում առաջին ձյունը կլինի դեկտեմբերին, իսկ թե որ տասնօրյակում, դեռ կանխատեսված չէ: Առաջիկա շաբաթում ուժեղ քամի նույնպես կանխատեսված չէ:





























