2003թ. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարեց Բանկային աշխատողի օր: Այս պահից սկսած՝ այդ օրը բանկային ոլորտի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը: Դրանով պետությունն ընդգծում է Հայաստանի տնտեսության զարգացման եւ ֆինանսական կայունության ապահովության գործում բանկային համակարգի եւ նրա աշխատողների ավանդի կարեւորությունը:

1993թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում ԽՍՀՄ ռուբլու փոխարեն շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ դրամը: Տնտեսագետներն ու վերլուծաբանները կարծում էին, որ անցումը դրամի երկրին հնարավորություն է տալիս կայացնել ֆինանսական եւ բանկային համակարգը, ինչպես նաեւ զարգացնել տնտեսությունը, փոխանցում է Calend-ը:

Սակայն դրամի կայունացումը տեղի ունեցավ միայն 10 տարի անց՝ 2003թ. ամռանը: