Գերմանական Die Welt թերթի թղթակիցը կհմալրի Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովմունքի պատճառն այն է, որ թերթի լրագրող Էլինա Էնրենռեյխն այցելել է Լեռնային Ղարաբաղ, բացի այդ, նրա այցին օժանդակել է Gebeko ընկերությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանացի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղ այցի արդյունքում հոդված էր հրապարակվել Արցախի մասին, որտեղ նա պատմել էր Եվրոպայում քիչ հայտնի այդ շրջանի կյանքի մասին։