Ղրիմում բնակչության համար էլեկտրական էներգիայի եւ ջրի «հովհարային անջատումներ» են կիրառում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Միխայիլ Շերեմետը, որը գլխավորում է Արտակարգ դրության հետեւանքների վերացման հանձնաժողովը։
«Հովհանրային անջատումները« ցավոք, կկիրառվեն ողջ թերակղզու տարածքում եւ դրանից խուսափել մենք չենք կարող։ Մոտ ժամանակներս բոլոր գրաֆիկների մասին բնակչությանը կտեղեկացնենք»,-ասել է նա։
Ղրիմի Վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունում խոստանում են անջատումների գրաֆիկի մասին բնակչությանը տեղեկացնել ամեն 2 ժամը մեկ։
Հովհանրային անջատումների պատճառը Ղրիմ մտնող էլեկտրահաղորդման գծերի պայթեցումներն են։ Թերակղզու իշխանությունները այս տեղեկությունը չեն մեկնաբանում, բայց արդեն արտակարգ դրություն են հայտարարել։ Սիմֆերեպոլի եւ Սեւաստոպոլի փողոցներում խուճապ չի նկատվում. Սոցիալական օբյեկտները միացված են սնուցման պահեստային աղբյուրներին, բջջային կապը դեռ նորմալ է գործում։





























