Մյանմարի Կաչին նահանգում հսկայական սողանքը 90 մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է «Վեստին»՝ վկայակոչելով France Press-ը։
Ավելի վաղ նշվել էր 75 զոհի մասին։ Տեղի իշխանությունների տվյալներով, նոյեմբերի 21-ին հայտնաբերվել է 79, իսկ նոյեմբերի 22-ին եւս 11 մարդ։ Վարչակազմի ներկայացուցիչը կարծում է, որ զոհերի թիվը կարող է աճել մինչեւ 100-ի։
Սողանքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, նեֆրիտի հանքից ոչ հեռու։ Հաղորդվում է, որ հողի փլուզման հետեւանքով հանքափորների մոտ 70 տներ հողի տակ են մնացել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, զինվորականներ ու տեղի բնակիչները։





























