Արարատի մարզի Այգեպատ համայնքում նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը էլեկտրաէներգիայի տատանումների հետեւանքով կենցաղային տարբեր տեխնիկաներ են փչացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը։
Գյուղապետը հայտնեց, որ վնասի գումարային չափի մասին դեռ վաղ է խոսելը։
«Գյուղում 130 տուն վնասներ է կրել. Հեռախոսներ, համակարգիչներ, ջեռուցման համակարգեր են փչացել։ Հիմա հատ-հատ պտտվում ենք տներով եւ հաշվարկում վնասի չափը»,- ասաց գյուղապետը։
Դեռեւս հայտնի չէ՝ կփոխհատուցվեն տուծած գյուղացիների վնասները, թե ոչ։





























