Արեւելաասիական երկրների գագաթաժողովի (ԱԵԳ) երկրների առաջնորդները մտադիր են տեղեկատվություն փոխանակելով պայքարել ահաբեկչության դեմ եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի հայտարարություն են ընդունել։

Փաստաթուղթը դատապարտում է «ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, այդ թվում բռնի ծայրահեղության գաղափարախոսության տարածումը եւ քարոզչությունը։

ԱԵԳ-ի առաջնորդները դատապարտել են «բարբարոսական ահաբեկչական գործողությունները Բամակոյում, Փարիզում, Բեյրութում, Անկարայում, Սինայի թերակղզում ռուսական օդանավի նկատմամբ եւ ամենուր, որոնք մարտահրավեր են ողջ աշխարհի մարդկությանը»։ Նրանք հատուկ ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու իրենց վճռականությունը։

Կողմերը պայմանավորվել են ահաբեկչության դեմ գործել միմյանց միջեւ տեղեկատվություն փոխանակելով, ջանքերը համատեղելով, հնարավորություններն ավելացնելով, ինչպես նաեւ հետազոտությունների արդյունքները, փորձն ու լավագույն պրակտիկան միմյանց փոխանցելով։