Ինքնաթիռում ազատ տեղի բացակայությունը չի կանգնեցրել Ֆինլանդիայի վարչապետին:

ՆՏՎ-ի փոխանցմամբ, Յուխա Սիպիլյան սրահի միակ աթոռը զիջել է իր կնոջը, իսկ ինքը Հելսինկիից մինչեւ Օուլու ուղեւորվել զուգարանում: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, սակայն Helsingin Sanomat-ը քաղաքական գործչի արտասովոր ուղեւորության մասին միայն հիմա է գրել:

Պարբերականի տվյալներով, աշխատանքային օրվա ավարտին ֆինն վարչապետը որոշել է կնոջ հետ Օուլու մեկնել: Ձգձգված բանակցություններից հետո ընտանիքը բաց է թողել բոլոր թռիչքները, սակայն Սիպիլյան կարողացել է օգտվել այդ քաղաք ուղեւորվող փրկարարական ծառայության ինքնաթիռից:

Օդանավում միայն մեկ տեղ է եկել, այդ պատճառով Սիպիլյան այն զիջել է կնոջն ու ամբողջ չվերթի ընթաքում ինքնաթիռի զուգարանում անցկացրել: