Իրանում լրտեսության մեջ մեղադրվող The Washington Post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանը դատապարտվել է ազատազրկման: Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ջեյսոն Ռեզայանը The Washington Post-ի Թեհրանի գրասենյակը ղեկավարում էր 2012 թվականից: Իրանի իշխանությունները նրան ձերբակալել են 2014 թվականի հուլիսի 22-ին: Ռեզայանի հետ միասին ձերբակալվել է նաեւ նրա կինը՝ Եգանե Սալեհին (Իրանի քաղաքացի, որն ԱՄԷ-ում աշխատում է National պարբերականում), ինչպես նաեւ Թեհրանում աշխատող ամերիկացի երկու լուսանկարիչներ: Նույն տարվա հոկտեմբերին Եգանե Սալեհին եւ լուսանկարիչներն ազատ են արձակվել:
Լրագրողին մեղադրում են ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման հարցում Իրանի ղեկավարության մեթոդների մասին տեղեկություններ հավաքելու եւ փոխանցելու մեջ:





























