Նոյեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Հ.-ի տնից 370.000 դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են նախկինում դատված 24-ամյա Գրիգոր Ե.-ն, նույն թվականին ծնված Արտյոմ Հ.-ն, նույն թվականին ծնված Անդրանիկ Գ.-ն եւ 23-ամյա Գեւորգ Ե.-ն:
Նշված անձինք ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Քննության ընթացքում բացահայտվել է նրանց կողմից կատարված եւս երկու հանցադրվագ:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Ն. Մ.-ի տնից 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 2.050 եվրո եւ 2.280.000 դրամ գողանալու մասին: Պատճառված վնասի չափը կազմում էր 4 միլիոն 380.000 դրամ:
Նոյեմբերի 9-ին նույն բաժնում մեկ այլ ահազանգ էր ստացվել Շ. Կ.-ի տնից 750 եվրո, 50.000 դրամ եւ ոսկյա զարդեր գողանաու մասին: Պատճառված վնասի չափը կազմում էր 1.416.000 դրամ:
Նախաքննությունը շարունակվում է:





























