Լոռու մարզում նոյեմբերի կեսերին ավերիչ քամու հասցրած վնասը, նախնական տվյալներով, կազմում է 360 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Մարզպետարանի ստեղծած հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ կատարել է համայնքներում: Մեր նախնական տվյալներով, վնասի չափը կազմում է 360 մլն դրամ: Սակայն այժմ քաղաքաշինության մարզային տեսչությունը զուգահեռ ուսումնասիրություններ է անցկացնում, եւ չի բացառվում, որ մեր նշած թիվը փոփոխվի»,- ասաց մարզպետը:

Արթուր Նալբանդյանի խոսքով՝ երբ կլինի վերջնական թիվը, իրենք կդիմեն կառավարության, որ քաղաքացիներին փոխհատուցում տրվի:

Հիշեցնենք, որ ուժեղ քամու հետեւանքով ամենաշատը տուժել են Լոռու եւ Արագածոտնի մարզերը: