Մյանմարի Չին նահանգի Հաքհա քաղաքում բնակելի տան պայթյունից 6 մարդ է զոհվել, որոնց թվում՝ ծծկեր մի երեխա։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ցամաքային զորքերի շտաբի ռադիոկայանը։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը ոչնչացրել է մեկ տուն, հարեւան շինությունները նույնպես վնասվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հետաքննությունը կարծում է, որ տան մեջ կարող էր ինքնաշեն ռումբ պայթել, քանի որ շենքի փլատակների տակ պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել, ասված է հաղորդագրության մեջ։





























