Ադրբեջանում աղբահոր փորելիս 2 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Թովուզի մարզում։
Աշաղի Ղուշչու գյուղի բնակիչ Զաման Մուսաեւը եւ Ազադ Մուրշուդովը մահացել են գյուղի առեւտրի կենտրոնի հետեւում լրացուցիչ աղբահոր փորելու փորձի ժամանակ։ Տղամարդիկ մնացել են հողի տակ։ Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն։





























