Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը խորհրդակցության ժամանակ թերակղզու բնակիչներին նախազգուշացրել է այն մասին, որ անկայուն էլեկտրահաղորդակցման շրջանը երկար է տեւելու, փոխանցում է «Կրիմինֆորմ»-ը։

«Ելնելով Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակից, որը ստեղծվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է պատրաստվել վատագույնին՝ նրան, որ այս ժամանակահատվածը կշարունակվի առնվազն այնքան ժամանակ, մինչեւ կառուցվի Կերչի նեղուցով անցնող առաջին գիծը։ Իսկ դա կլինի դեկտեմբերի 22-ին»,- ասել է Ակսյոնովը՝ նշելով, որ դաշնային եւ հանրապետական իշխանություններն անում են հնարավոր ամեն բան խնդիրը լուծելու համար։