Ղրիմում էլեկտրաէներգիայի խափանումներից հետո բանկոմատների մեծամասնությունը չի աշխատում, հայտնում է FlashCrimea գործակալությունը:

Գործակալության տվյալներով, Սիմֆերոպոլի, Սեւաստոպոլի ու Կերչի բանկոմատներից կանխիկ գումար հանել հնարավոր չէ: Երբ փորձում ես փող հանել՝ բանկոմատների վրա սխալի մասին հաղորդագրություն է գրվում:

Ընդ որում Դիանա Սկլյարենկոն՝ Ռուսաստանի ազգային առեւտրային բանկի մամուլի քարտուղարը, որին են պատկանում Ղրիմի մոտավորապես 700 բանկոմատներ, չի հաստատել, բայցեւ չի հերքել թերրակղզում բանկոմատների աշխատանքի վերաբերյալ տեղեկությունը:

«Իրավիճակը ժամ ժամի փոխվում է»,- հայտնել է նա: