«Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան առաջին մարտական թռիչքներն է արել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին օդային հարվածներ հասցնելու նպատակով , հայտնում է «ՌՒԱ Նովոստին»:

Հաղորդագրության մեջ ասված է , որ նավի վրա 18 Rafale կործանիչներ կա , Dassault Super-Etendard ութ գերձայնային գրոհիչ, նաև հեռավոր ռադիոտեղակայման հայտնաբերման երկու Hawkeye օդանավ:

Ավելի վաղ հայտնել էին , որ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը նոյեմբերի 23-ից պատրաստ կլինի մասնակցել «Իսլամական պետության» դեմ գործողությանը: