Գազ արտահանող երկրների համատեղ գործողությունները գնալով ավելի նշանակալի գործոն են դառնում։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գազ մատակարարող եւ արտադրող երկրների սերտ համագործակցությունը դառնում է համաշխարհային էներգետիկայի կայուն զարգացման ավելի կարեւոր գործոնը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Իրանում գազ արտահանող երկրների համաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։